National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.05.2021
Առաջարկվում է զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց կատարողական վարույթները կարճելու դեպքում ծախսեր չգանձել
1 / 1

Մայիսի 20-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները:

Նշվեց, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված` պարտատերերը, այդ թվում` բանկերը եւ վարկային կազմակերպությունները, համապատասխան հիմքերի առկայության պարագայում կարող են ներել որոշ պարտապանների (օրինակ` զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց) պարտավորությունները: Մինչդեռ հնարավոր են դեպքեր, երբ պարտատերերը ներում են պարտապանների այն պարտավորությունները, որոնց վերաբերյալ արդեն իսկ հարուցվել են կատարողական վարույթներ, որի դեպքում գանձվում են կատարողական գործողությունների կատարման ծախսեր, որը պետք է բանկը վճարի: Ուստի, առաջարկվում է կատարողական վարույթները կարճելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձել:

Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն: Հանձնաժողովի անդամները, կարեւորելով ներկայացված փոփոխությունը, առաջարկեցին հարցը հերթական նիստերի օրակարգում քննարկել 24-ժամյա ռեժիմով: